Կարգալույծ է հռչակվել Տ. Վրթանես քահանա Բաղումյանը
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Վրթանես քահանայի ծառայության վայրն ինքնակամ լքելը և առանց արտոնության ԱՄՆ մեկնելը։
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Վարդան Բաղումյան ավազանի անունով:
Կարծիքներ