Որտե՞ղ էիք, տղերք

Որտե՞ղ էիք, տղերք

Երբ պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես էին գալիս կոչերով՝ դիմելով զենք բռնող տղաներին, ասելով՝ տղե՛րք, եկեք, կռվեք, հայրենիքը ձեր կարիքն ունի, որտե՞ղ էիք տղերք, ինչու՞ առաջնագծում չէիք։ Երբ զինվորական ծանուցում (պավեստկա) էր ուղարկվում, որտե՞ղ էին ձեզնից շատերը, որտե՞ղ էր ձեր մեջ ապրող հայրենասերը՝ «թռա՞ծ» , թե՞ բակերի բեսետկաներում «լռված»։ Հիմա էլ Հայաստանի ԱԺ-ն եք բեսետկայի վերածել և հայրենասիրությունից եք խոսում։ Այսպե՞ս ենք ցավում հայրենիքի համար, այսպե՞ս ենք սգում նահատակների հիշատակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում