Հարբած ուղևորի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Հարբած ուղևորի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Վայրէջքի պատճառն ինքնաթիռում տեղի ունեցած վիճաբանությունների է։

Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։ Ինքնաթիռի ուղևորներից մեկը հարբած վիճակում իրեն չափազանց ագրեսիվ է պահել։

Նա վիճել է մյուս ուղևորների հետ և հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ծեծկռտուք սկսող ուղևորին և տեղափոխել հերթապահ մաս։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում