Ավանեսյանը Գեղարքունիքում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կարիքներին, բուժօգնության տրամադրման գործընթացին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել:
Նախարարն այցելել է մարզում տեղակայված հումանիտար կայան, հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների կարիքներով, ծանոթացել բուժօգնության տրամադրման գործընթացին:
Անահիտ Ավանեսյանին ներկայացրել են նրանց՝ առողջության առաջնային պահպանման օղակում հավաքագրման գործընթացը: Մինչ այս պահը Գեղարքունիքի բուժհաստատություններում հաշվառվել է մարզում հաստատված մեր հայրենակիցների շուրջ 50 տոկոսը:
Կարծիքներ