Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ-ն և Թուրքիան զանգվածաբար անհայտ բեռներ է տեղափոխում Ուկրաինա. Репортер
Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել են Ղրիմում ռուսական զրահատեխնիկայի տեղակայման մասին, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել Կիևում և Վաշինգտոնում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրում է, որ Մոսկվայի նման գործողությունները նման են «մկանների խաղի»:
Այս մասին գրում է Репортер-ը` նշելով, որ Պենտագոնից ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինացի գործընկերներին անհրաժեշտ աջակցութոյւն կտրամադրեն «ռուսական ագրեսիայի» պարագայում և նրանց մենակ չեն թողնի Մոսկվայի հետ դեմ-դիմաց: Աղբյուրի տվյալներով` ՆԱՏՕ-ն արդեն սկսել է ռազմական բեռներ ուղարկել Ուկրաինա:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի հարավում կիրակի վայրէջք է կատարել ամերիկյան ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր տրանսպորտային ինքնաթիռը: Անհայտ ուղեբեռով օդանավը ժամանել է իսպանական «Մորոն դե լա Ֆրոնտերա» ավիաբազայից:
Մի քանի ժամ անց ևս մեկ C-17A օդանավ է վայրէջք կատարել Ուկրաինայում գերմանական «Ռամշտայն» ավիաբազայից:
Բացի այդ, Ուկրաինայի տարածքում վայրէջք է կատարել նաև թուրքական ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավը, ինչը բավականին հատկանշական է` հաշվի առնելով Թուրքիայի գլխավոր դերակատարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում:
«Հավանական է, որ ՆԱՏՕ-ի խորհրդի վերջերս կայացած նիստում որոշում է ընդունվել Ուկրաինայում թուրքական ուժեր տեղակայելու մասին»,- նկատում է աղբյուրը:
Կարծիքներ