Հերացի փողոցում առաջին գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին

Հերացի փողոցում առաջին գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում:   

Ինչպես  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում