Բռնցքամարտի պատանիների ԵԱ. Սպարտակ Նահապետյանը ևս հաղթանակ է տարել

Բռնցքամարտի պատանիների ԵԱ. Սպարտակ Նահապետյանը ևս հաղթանակ է տարել

Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ տարավ նաև Սպարտակ Նահապետյանը:

52 կգ քաշային հայ մարզիկը մրցում էր ալբանացի Բույար Հեկուրի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին:

Հայ բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն և յուրաքանչյուր ռաունդում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին՝ հաղթեց բացահայտ առավելությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում