Փաշինյանի ասուլիսը տեղի կունենա Բաղրամյան 26-ում
Երեքշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին
Քանի որ, Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, վարչապետը որոշ ժամանակով տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր, նրա վաղվա ասուլիսը տեղի կունենա հենց Բաղրամյան 26-ում:
Ինչպես գրում է «Հայկական Ժամանակը», ըստ տեղեկությունների՝ այն մեկնարկելու է 13:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ ՀՀ կառավարության ղեկավարի հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 22-ին:
Կարծիքներ