Նավթը թանկանում է ԱՄՆ-ի պաշարների նվազման ֆոնին

Նավթը թանկանում է ԱՄՆ-ի պաշարների նվազման ֆոնին

Չորեքշաբթի օրը աճուրդի  ընթացքում էտալոն ապրանքանիշի նավթի գները չափավոր աճում են, թրեյդերները սպասում են ԱՄՆ-ի էներգակիրների պաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում առավոտվա դրությամբ կազմել է 79,1 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,16 դոլարով (0,2%) բարձր է նախորդ շրջանում գրանցված գնից։

WTI-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում  էլեկտրոնային առևտրի ընթացքում այս անգամ կազել է 76,02 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախորդի համեմատ աճելով 0,04 դոլարով (0,05%)։

Նավթի գները պահպանվում են ամսական բարձր մակարդակին մոտ՝ ռիսկերի մեծ  ֆոնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում