Բարեկարգվում է Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքը
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանքերով բարեկարգվում է Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ մոտ 40.000 քմ տարածքում սանիտարական մաքրումներ են։ Այգեպան-բանվորները հավաքում են չորացած ճյուղերն ու կենցաղային աղբը, նորոգում են ոռոգման խողովակները:
Այս տարածքում ոռոգման ցանցը կավելանա 400 մ-ով: Գարնանն այս հատվածը կանաչապատ կլինի, իսկ 2021-ի աշնանը և 2022-ի գարնանը ծառատունկ է նախատեսվում։
Կարծիքներ