Ձվի մեջ մազ փնտրողները սա ո՞նց կմեկնաբանեն՝ 117 քաղաքացի նախարարից էժան է տուն գնել նույնթաղամասում. Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրում է.
ՊՆ նախարարին մեղադրում են շուկայականից անհամեմատ ցածր գնով բնարական ձեռք բերելու համար։
Բանից պարզվում է 117 քաղաքացի նույն բնակելի թաղամասում ավելի էժան է բնակարան ձեռք բերել քան Պապիկյանը։
Իսկ 180 քաղաքացի գրեթե նույն գնով են բնակարան ձեռք բերել, ինչ Սուրեն Պապիկյանը։
Ձվի մեջ մազ փնտրողները սա ո՞նց կմեկնաբանեն՝ շարքային քաղաքացիները նախարարից էժան են տուն գնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 117 քաղաքացի ավելի էժան է բնակարան ձեռք բերել, քան Սուրեն Պապիկյանը, իսկ 180 քաղաքացի բնակարան է ձեռք բերել նույն գնով, ինչ Պապիկյանը։
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից մեզ հայտնեցին, որ`
1) Նոր ձևավորվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում կա 1300 բնակարան։
2) Շուրջ 117 բնակարան վաճառվել է 1 քմ-ի համար 800-1000 դոլարին համարժեք արժույթով շինարարության իրականացման վաղ փուլերում
3) Շուրջ 180 բնակարան վաճառվել է 1 քմ-ի համար 1000-1100 դոլարին համարժեք արժույթով շինարարության իրականացման վաղ փուլերում
Կարծիքներ