Արցախում ադրբեջանցիները կրակ են արձակել խաղողի այգում աշխատող 3 արցախցիների ուղղությամբ․ տուժածներ չկան
Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ․Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։
Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Կարծիքներ