Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Պուտինի նվերը Կիմ Չեն Ընին խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Պուտինի նվերը Կիմ Չեն Ընին խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները

Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին որպես նվեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Աուրուս» մակնիշի ավտոմեքենայի փոխանցումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պահանջում են ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներից արգելել ԿԺԴՀ-ին  շքեղ մեքենաների մատակարարումը: Եվ եթե դա ճիշտ է, ապա թվում է, որ Ռուսաստանը հերթական անգամ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը», - ասել է դիվանագետը:

Երեքշաբթի ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հայտնել էր , որ Պուտինը Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության մեքենա է նվիրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում