Թուրքիան հայտնել է Հյուսիսային Իրաքում 76 քուրդ զինյալի ոչնչացնելու մասին
Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում գործողությունների շրջանակում չեզոքացրել են Քրդական բանվորական կուսակցության 76 զինյալի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Թուրքիան ապրիլի սկզբից ռազմական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության զինյալների: Գործողություններում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատներն ու ռազմաօդային ուժերը:
Իրաքի նախագահի գրասենյակը դատապարտել է թուրքական կողմի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը: Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմի նպատակն է սեփական սահմանների անվտանգության ապահովումը:
Կարծիքներ