Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի մեկ մասնակից

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի մեկ մասնակից

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մեկ մարզիկով:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությանը կմասնակցի Ֆերդինանտ Կարապետյանը: Այլ մասնակիցներ չեն լինի: Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 17-ին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում