Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ավելի ամրապնդել բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ավելի ամրապնդել բազմակողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ և համատեղ լուծել տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։ Համապատասխան գրառումը, որն ավելի վաղ Սոչիում կայացած մամուլի ասուլիսում նրա արտահայտած թեզերն են, նա հրապարակել է Telegram-ում:
«Այսօր Սոչիում հանդիպեցի Ռուսաստանի նախագահ, իմ սիրելի ընկեր պարոն Պուտինի հետ և քննարկեցի օրակարգային հարցերը: Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցությունը, հատկապես առևտրի, զբոսաշրջության և ֆինանսների, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։ Անցյալ տարի երկկողմ առևտրի ծավալը հասել է մոտ 69 մլրդ դոլարի։ Մենք անշեղորեն շարժվում ենք դեպի 100 մլրդ դոլարի նպատակը»,- գրել է Էրդողանը։
Կարծիքներ