Արցախում գրանցվել է Covid-19-ով վարակման 73 նոր դեպք

Արցախում գրանցվել է Covid-19-ով վարակման 73 նոր դեպք

Արցախում մեկ օրվա ընթացքում, փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ, կատարվել է կորոնավիրուսի 203 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է հիվանդության 73 դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Ստացիոնար բուժում է 56 մարդ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ Արցախում 2022 թվականին կատարվել է 7808 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2540 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում