Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել պատերազմը վերջ տալու համար. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարևոր է համարում Ուկրաինայում ռազմական գործողության մասին Ռուսաստանի հետ խոսելու ցանկացած փորձ։ Այս դիրքորոշումը նա հայտարարել է հինգշաբթի ZDF հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Խոսելու բոլոր փորձերը կարևոր են»,- ասել է կանցլերը։ «Ես չեմ դադարի խոսել ոչ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, այլեւ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի]հետ»,- հավելել է նա։ «Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել՝ պատերազմը վերջ տալու համար»,- ասել է Շոլցը։
Կարծիքներ