Փսակի. ԱՄՆ-ն իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն է փոխանցում Ուկրաինային մարտական ​​իրավիճակի մասին

Փսակի. ԱՄՆ-ն իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն է փոխանցում Ուկրաինային մարտական ​​իրավիճակի մասին

Վաշինգտոնը Կիևին հետախուզական տեղեկատվություն է տրամադրում մարտական ​​իրավիճակի մասին իրական ժամանակում, Միացյալ Նահանգները կարծում է, որ ուկրաինացի զինվորականներն օգտագործում են այդ տվյալները պլանավորման ժամանակ։ Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի՝ հինգշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։


«Մենք դրանք տրամադրում ենք իրական ժամանակում»,- պատասխանել է նա այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ը Կիևին տրամադրել Ուկրաինայի մարտական ​​իրավիճակի վերաբերյալ հետախուզական տվյալներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում