Ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը Երևանում գրասենյակ է բացել
Օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների և թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունը զարգացնում է բժշկական տեխնոլոգիաները՝ ինովացիոն լուծումներ օգտագործելով: Align Technology-ի ամբողջ ակտիվը կազմում է 19,5 մլրդ դոլար, ունի մոտ 22 500 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում:
Ընկերությունն իր աշխատակիցների մի մասին Մոսկվայից տեղափոխել է Երևան, սակայն ընկերության նոր գրասենյակում կա 32 թափուր աշխատատեղ։
Կարծիքներ