«Արցախի նախագահից սկսած՝ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն»․ Բալասանյանը՝ «Ֆեյսբուք»-ը փակելու մասին
Արցախի ՀԸ-ին տված հարցազրույցում, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում համացանցի բացասական ազդեցությանն ու հետևանքներին․ «ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է «Ֆեյսբուքին»։
Այս սոցցանցի միջոցով ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել: Արցախի նախագահից սկսած՝ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն»,- նշել է նա։
Բալասանյանի խոսքով՝ մինչև սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ․ «Դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է»,- ասել է նա։
Կարծիքներ