ԱԺ պատգամավորները կմեկնեն Բրատիսլավա

ԱԺ պատգամավորները կմեկնեն Բրատիսլավա

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը և նույն հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը նոյեմբերի 7-11-ը աշխատանքային այցով կլինեն Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Պատգամավորների այցի նպատակը առողջության համապարփակ ապահովագրության ուսումնասիրությունն է։ Միջոցառումը նախաձեռնել է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում