Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին
Լիբանանի մոտ գտնվող Հայ Կաթողիկե պատրիարքարանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպանը՝ Վերներ Չիլակը Հունգարիայի Հանրապետության նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնել Տանն Կիլիկիո պատրիարք Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյանին:
Հանդիպման ընթացքում Ամենապատիվ հոգևոր տերը իր շնորհակալությունն է հայտնել Հունգարիայի նախագահ Կաթալին Նովակին այս նախաձեռնության համար ու բարձր գնահատել երկու երկրների և ժողովուրդների միջև առկա հարաբերությունները:
Հունգարիայի դեսպանը, իր հերթին ողջունել է Գերերջ. Հոգևոր Տիրոջն ու շեշտել նրա մեծ դերը Միջին Արևելքում և Արևելեան Եվրոպայում քրիստոնեաների ներկայության ու պաշտպանության հարցում, ինչպես նաև մեծ ներդրումը մարդասիրական և ընկերային մակարդակներում:
Նաև անդրադարձել և գնահատել է Գերերջ. Հոգևոր Տիրոջ դիվանագիտական դերը հունգարական ու հայկական պետությունների հաշտեցման և տարիներ ի վեր ամբողջովին խզված հարաբերությունների վերականգնման գործընթացին:
Հետեւաբար, «այս շքանշանը երախտագիտության ու գնահատանքի արտահայտությունն է վերոնշյալ բոլոր բարի գործերի համար», եզրափակել է դեսպանը
Կարծիքներ