Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով Ղրղզստանում է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նախագահական պալատում նրան ողջունել է զինվորական պատիվներով։ Ինչպես օրերս Ղազախստանում, Շտայնմայերն այստեղ ևս մտադիր է ընդգծել, որ Գերմանիան իրեն Ղրղզստանին առաջարկում է որպես գործընկեր և պատրաստ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Գերմանիան իրեն առաջարկում է որպես այլընտրանք Ռուսաստանին ու Չինաստանին, որոնք ավանդաբար մեծ դեր են խաղում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Գերմանիան հուսով է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների պատճառով նախկին խորհրդային հանրապետություններում Ռուսաստանի ձգողական ուժը կթուլանա, իսկ Չինաստանի ազդեցությունն ավելի քննադատորեն կընկալվի։
Բիշքեկ ժամանելուց հետո Շտայնմայերը հայտարարել է, որ Ղրղզստան իր այցի ընթացքում ժամանակի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կնվիրվի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների և Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Գերմանիայի համար դրա հետևանքների քննարկմանը:
Շտայնմայերը հիշեցրել է, որ Գերմանիան առաջիններից էր, որը ճանաչեց Ղրղզստանի անկախությունը։ Սա Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի երրորդ այցն է Ղրղզստան։
Կարծիքներ