Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում արտադրված առաջին, ռուսական արտադրության պատվաստանյութի լուսանկարը

Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում արտադրված առաջին, ռուսական արտադրության պատվաստանյութի լուսանկարը

Առողջապահության նախարարությունը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն COVID-19-ի դեմ աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութի սրվակները, որոնք արտադրվել են Ռուսաստանում:

Սրվակներն ունեն երկու տարբեր գույնի կափարիչներ՝ կարմիր և կապույտ: Դրանցից մեկը առաջին ներարկումն է, իսկ մյուսը՝ երկրորդը:

«Երկակի ներարկման սխեման թույլ է տալիս ձևավորելու երկարատև իմունիտետ», – բացատրում են գերատեսչությունում:

Նշվում է, որ վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութը ստեղծված է մարդու ադենովիրուսի հիմքով և չի պարունակում COVID-19 վիրուսի բաղադրիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում