Սարգիս Անանյանի գտնվելու վերաբերյալ լուրերը կեղծ են. հարազատները հորդորում են ջնջել բոլոր հրապարակումները

Այսօր, համացանցում տեղեկություն էր տարածվել, որ 8 ամիս անհետ կորած Սարգիս Անանյանը գտնվել է և ողջ է։ Մանրամասները ճշտելու համար Freenews-ը փորձեց կապ հաստատել Սարգիսի ազգականի՝ տիկին Ռիտայի հետ: Տիկինը մեզ հետ զրույցում նախ նշեց ,որ Սարգիսը չի գտնվել, և իրենք էլ չգիտեն, թե ով է եղել սխալ ինֆորմացիայի սկզբնական աղբյուրը: «Մեզ ասել են՝ կասկածում են Սարգիսը գերիների ցուցակի մեջ է, սակայն այդ տեղեկությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ կամ լուսանկար չկա»,- նշում է հորաքույրը: Տիկին Ռիտայի խոսքով, համապատասխան մարմինները այս պահին զբաղվում են Սարգսի անունը գերիների ցուցակներում գտնելու գործով : «Խնդրում ենք լրատվամիջոցներին և մյուս օգտատերերին չտարածել Սարգիսի լուսանկարը մինչև նա չգտնվի», -նշում է տիկին Ռիտան ավելացնելով ՝ ինֆորմացիա ունենալու դեպքում իրենք իսկ կտարածեն այն: Հիշեցնենք, որ Անանյան Գագիկի Սարգիսը ՝ ծնվ. 07.03.2000։ Ծառայել է Վայքի զորամասում, ապա տեղափոխել են Ջաբրայիլ։ Ընտանիքը հոկտեմբերի 7-ից տեղեկություն չի ունեցել և տղան անհետ կորածների ցանկում է եղել :
Կարծիքներ