Հայաստանի երկու բռնցքամարտիկ մտել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի երկու բռնցքամարտիկ մտել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար։

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, կիսաեզրափակիչ մարտում համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովին։

 

Ախուրյանի մարզադպրոցի սան, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, նույնպես մտել է եզրափակիչ, քանի որ նրա մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը, վնասվածքի պատճառով չի ներկայացել մրցամարտին։

 

Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում