Լիբիայի վարչապետը հայտարարել է երկրի ավիաչվերթների 10-ամյա արգելքը հանելու՝ Հռոմի որոշման մասին
Իտալիայի կառավարությունը որոշել է վերացնել լիբիական օդանավերի՝ Իտալիա թռիչքների արգելքը, որը գործում էր վերջին 10 տարում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան։
«Իտալիայի կառավարությունը հայտարարել է 10 տարի առաջ Լիբիայի քաղաքացիական ավիացիայի վրա դրված օդային էմբարգոն չեղարկելու իր որոշման մասին»,- գրել է Լիբիայի վարչապետը «Թվիթեր»-ում։
Նա հավելել է, որ թռիչքները կվերսկսվեն այս տարվա սեպտեմբերին։
Դբեյբան շնորհակալություն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիին որոշմանը աջակցելու համար և «բոլորին, ովքեր նպաստել են դրան»:
Կարծիքներ