Ստամբուլում պայթյուն է որոտացել
Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել։ Փողոցում սաստիկ ծխարձակման պատճառով բնակիչներին տարհանում են շենքերից, հայտնում է Sabah թերթը։
Դեպքը տեղի է ունեցել Բեյօղլու շրջանում, տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ստորգետնյա մալուխային օբյեկտներում։
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ