Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը

Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Հոկտեմբերի 1-ին ինձ ձերբակալեցին եւ բանտարկեցին:

Ձերբակալությունը հիմնված էր դատարանի երկու վճիռների վրա, որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչում, ինչպես նաեւ` երկու անավարտ գործերով ձերբակալման հրամանագրի վրա:

Վրաստանի օրենսդրության համաձայն` ընթացող գործի հիման վրա կալանավորված ցանկացած անձ պետք է անհապաղ ներկայացվի դատարան:
Նրանք 9 օրում նիստ չեն նշանակել, եւ գործով դատավորն այսօր իմ փաստաբանին ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նիստեր չեն լինի:

Ակնհայտ փորձ է արվում կանխել իմ հրապարակային ելույթներն ընտրությունների երկրորդ փուլից առաջ, մինչդեռ գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում իմ կուսակցության արդյունքը հավասար է Իվանիշվիլիի արդյունքին: Հուսով եմ, որ անօրինական գերության այս դեպքն աննկատ չեք թողնի»,- ասել է Սաակաշվիլին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում