Պատգամավորները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք են սկսել
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ստորագրահավաքն այս պահին գնում է: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությունն է, որին միանում են նաև անկախ պատգամավորները»,-ասաց Զոհրաբյանը:
Նա սակայն արտահերթ նիստից շատ մեծ սպասումներ չունի: Զոհրաբյանն առաջարկել է չհրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նա առաջարկել է, որ նիստին գան կոնկրետ այս իրավիճակի պատասխանատուներ՝ Պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, կորպուսի հրամանատարներ:
Արտահերթ նիստ անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքելուց հետո հարցը դեռ պետք է քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, խորհրդի հաստատումից հետո միայն կարող է հրավիրել արտահերթ նիստ:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Կարծիքներ