Ֆրասիացի ոստիկանները թիվը կավելանա. Մակրոնը կկատարի խոստումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչ իր նախագահական ժամկետի ավարտը ևս 8 000 լրացուցիչ տեղ բացել բանտերում։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
«Մենք արդեն կազմակերպել ենք 7.000 տեղ, և ես կկատարեմ իմ խոստումը՝ բացել 15 000 նոր տեղ մինչ հնգամյա ժամկետիս ավարտը: Հետագայում մենք ևս 8000 տեղ կբացենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Բացի այդ, Մակրոնը խոստացել է, որ կկատարի իր խոստումը և կստեղծի 10.000 աշխաատեղ իրավապահ համակարգում: Ասել է, որ արդեն հաջողվել է 6.200 ոստիկանի և ժարդարմի ներգրավել համակարգում: Եվս 2.000 նոր տեղ էլ կբացվի այս տարվա ընթացքում: Մակրոնն ավելացրել է, որ 30 000 ոստիկանից բաղկացած ռեզերվ է ստեղծելու, իսկ ժադարմների ռեզերվը կավելանա 50 000-ով: Մինչ իր նախագահական ժամկետի ավարտը ոստիկանական համակարգը, տեխնիկան և սարքավորումները կթարմացվեն 50 տոկոսով: Կփոխվի նաև ոստիկանների համազգեստը:
«Դա նշանակում է, որ 2022 թվականին ֆրանսիացիները փողոցներում ավելի հաճախ կհանդիպեն ոստիկանների, քան 2017 թվականին: Դա հանգստացնում է մարդկանց և անհանգստացնում հանցագործներին»,- ասել է Մակրոնը:
Կարծիքներ