Արքայազն Հարրին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո շփվել է եղբոր և հայրիկի հետ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին շփվել է եղբոր՝ Ուիլյամի և հոր՝ Չարլզի հետ իր պապիկի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորության արարողությունից հետո: Այս մասին հայտնում է Sun հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, Վինձորի ամրոցում:
Նշվում է, որ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի մոտ հարցազրույցից հետո առաջին անգամ եղբայրները հանդիպել են միմյանց և իրենց հայրիկի հետ: Հարազատների հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Հանդիպումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում՝ տեսախցիկներից հեռու: «Դեռ վաղ է, բայց կարող ենք հուսալ, որ սա առաջին քայլն է, որը կցանկանար Ֆիլիպը», – հրատարակությանը հայտնել է աղբյուրը:
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե ինչի մասինեն խոսել հարազատները «փակ դռների հետեւում», բայց հազիվ թե նրանք չանդրադառնային հարցազրույցին և արքայական ընտանիքից զույգի դուրս գալուն: «Հարրին և Ուիլյամը կարծես սրտանց շփվում էին միմյանց հետ, երբ տեսախցիկներն անջատվեցին, և դա կարծես թե հիմք ստեղծեց, որպեսզի Չարլզը միանա նրանց, երբ բոլորը գնացին», – ասել է աղբյուրը:
Արքայազն Հարրին, ինչպես գրում է թերթը, կարող է Բրիտանիայում մնալ մինչ չորեքշաբթի՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին 95-ամյակի կապակցությամբ շնորհավորելու համար:
Կարծիքներ