2021թ-ի մայիսին Այվազյանն իր ձեռքով վարչապետին է փոխանցել դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ առաջարկներ. Ալեքսանյան

2021թ-ի մայիսին Այվազյանն իր ձեռքով վարչապետին է փոխանցել դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ առաջարկներ. Ալեքսանյան

Անիմաստ եմ համարում մեկնաբանել այն մարդու ասածը, որը 2020 թվականի դեկտեմբերին ԱԳ նախարարի կարգավիճակով Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել է խորհրդակցության՝ Կապան-Գորիս ճանապարհի վերաբերյալ, և ոչ մի առարկություն չի ներկայացրել: Իսկ հետո ինքն ու իր տեղակալները, որոնցից մեկը նույնպես մասնակցել է քննարկումներին, հայտարարել են, թե ոչնչից տեղյակ չեն եղել եւ տեղյակ չեն:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի արած հայտարարություններին:

Նշենք, որ օրերս Երևանի Ազատության հրապարակում Այվազյանն այցելել էր նստացույց իրականացնող Արթուր Վանեցյանին: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իր պաշտոնավարման շրջանում ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հորդոր միջազգային հանրության կողմից չի եղել, ինչի մասին ԱԺ իր ելույթում հայտնել էր ՀՀ վարչապետ Փաշինայնը:

Ալեքսանյանի խոսքով՝ 2021 թվականի մայիսին Այվազյանն ինքն իր ձեռքով անձամբ վարչապետին է փոխանցել դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ առաջարկներ, բայց հետո և՛ ինքը, և՛ իր ղեկավարած նախարարությունը հայտարարել են, թե տեղյակ չեն դրանից:

«Պետք է ձեր նշած անձից տեղեկանել՝ ինքը տեղյա՞կ է իր վերջին հայտարարություններից: Եթե պաշտոնապես կհաստատի, որ տեղյակ է, թե ինչ է հայտարարել, գուցե իմաստ ունենա նրա հայտարարությունը մեկնաբանել»,- ասաց Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում