Մրցույթ է հայտարարվել Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար
Մրցույթ է հայտարարվել Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա պարզաբանեց, որ մրցույթին մասնակցելու համար հայտեր կարող են ներկայացնել ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքից: «Մասնակիցների մեծ թիվը թույլ կտա ընտրել լավագույն թեկնածությունը, եւ հաղթողը կկարողանա զբաղեցնել այս պատասխանատու պաշտոնը»,- հավելեց նախարարը:
Կարծիքներ