Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով. Փաստերի ստուգման հարթակ
Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։
Փաստաթուղթը համապատասխան գրառումով տարածել է տելեգրամյան Mediaport ալիքը։ Ըստ ալիքի՝ փաստաթուղթն Աննա Հակոբյանին է փոխանցվել հունվարի 15-ին Մոսկվայում։
«Սենսացիոն փաստաթուղթը» կից գրառման հետ տարածել են տարբեր լրատվական կայքեր:
Փաստերի ստուգման հարթակը տեղեկացնում է, որ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը գազի վճարման անդորրագիր է։ Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։
Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը և այլն։
Այսպիսով, տելեգրամյան ալիքն ու լրատվականները հերթական կեղծ լուրն են տարածում, քանի որ գազի վճարման անդորրագիրը, չի կարող լինել սեփականության փոխանցման փաստաթուղթ։
Կարծիքներ