Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նևերլենդ» կալվածքը վաճառվել է 22 մլն դոլարով

Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նևերլենդ» կալվածքը վաճառվել է 22 մլն դոլարով

Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նևերլենդ» կալվածքը վաճառվել է 22 մլն դոլարով, հաղորդում է The Guardian-ը։

Կալիֆոռնիայում գտնվող կալվածքը ձեռք է բերել Ջեքսոնի նախկին ընկեր, միլիարդատեր Ռոն Բարկլը։ Նշվում է, որ գործարքի գումարը կազմել է 22 մլն դոլար։

Ժամանակին Ջեքսոնն այն ձեռք էր բերել 19,5 մլն դոլարով և անվանակոչել «Նևերլենդ» (Neverland)․2015 թվականին կալվածքը գնահատվում էր 100 մլն դոլար:

Ամերիկացի երաժիշտը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ թմրանյութերի գերդոզավորման պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում