«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից կարանտինային ամբողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից Ռուսաստան կարանտինային կարգավորման ենթակա բուսական արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սահմանափակումը տարածվում է ինչպես Հայաստանում արտադրված, այնպես էլ Հայաստանի տարածքից արտահանվող ապրանքների վրա։
Ռուսական կողմը նշում է, որ որոշումը գործելու է մինչև անվտանգության և ապրանքների հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմների մշակումը։
«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ հունիսին հայկական ծագման ընկույզի, չորացրած դեղձի և լոլիկի խմբաքանակներում հայտնաբերվել է կապրային բզեզ։ Ծառայությունը պնդում է, որ հայկական կողմի կողմից ֆիտոսանիտարական վերահսկողությունը բավարար մակարդակով չի իրականացվում, ինչը, ըստ ռուսական կողմի, կարող է վտանգ ներկայացնել Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների համար։


Կարծիքներ