Քանյե Ուեսթը հրաժարվել է առաջադրվել նախագահի պաշտոնում․ ԶԼՄ-ներ

Քանյե Ուեսթը հրաժարվել է առաջադրվել նախագահի պաշտոնում․ ԶԼՄ-ներ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դուրս է եկել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար մղվող պայքարից՝ հայտնում են լրատվամիջոցները ՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ Intelligencer-ի՝ քաղաքագետ Սթիվ Կրամերը ասել է, որ Ուեսթը վերջերս դիմել է իրեն՝ իր թեկնածությունը առաջադրելու  աշխատանքներում օգնություն ցույց տալու համար, բայց այժմ իրեն հայտնի է, որ երգիչը հրաժարվել է շարունակել մրցապայքարը:

«Նա դուրս եկավ», – ասել է Կրամերը լրատվամիջոցին:

Նշվում է, որ ռեփերը դեռ չի պատասխանել թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու հարցումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում