Լաթաքիայում զինյալները գրոհել են սիրիական բանակի դիրքերը

Լաթաքիայում զինյալները գրոհել են սիրիական բանակի դիրքերը

Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալները հարձակվել են Լաթաքիա նահանգում սիրիական բանակի դիրքերի վրա։ Հարձակումը հետ է մղվել, երկու զինծառայող է զոհվել:

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ շաբաթ օրը հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում