Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Yerevan Open»-ի բլից մրցաշարի երրորդ մրցանակակիր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Yerevan Open»-ի բլից մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Կայացած 9 բլից պարտիաներից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վաստակել է 7,5 միավոր և եզրափակել լավագույն եռյակը:
Մոտ 3 ժամ տևած մրցաշարի արդյունքում հաղթողի տիտղոսը նվաճել է Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, իսկ երկրորդ տեղը գրավել է դարձյալ Հնդկաստանի ներկայացուցիչ Հարշա Բարատակոտին:
Հայ շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Շանթ Սարգսյան (7 միավոր), Հովհաննես Գաբուզյան (7 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյան (6 միավոր), Մամիկոն Ղարիբյան (6 միավոր), Դավիթ Շահինյան (6 միավոր):
Կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանն էլ վաստակել են համապատասխանաբար 4 և 4.5 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, մեկ տուր բաց թողնելով, 4 միավոր է գրանցել իր ակտիվում:
Կարծիքներ