ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. հայտարարություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. հայտարարություն

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում