Կորոնավիրուսի նոր շտամը գրանցվել է Ճապոնիայում
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Նորիխիսա Տամուրան հաստատել է ավելի վաղ ստացված տեղեկությունը, որ երկրում հինգ մարդ վարակվել է կորոնավիրուսի նոր շտամով։
Դեկտեմբերի 23-ին հաղորդվեց, որ Ճապոնիայի կառավարությունը դադարեցնում է Մեծ Բրիտանիայից օտարերկրացիների մուտքը, որտեղ նախկինում գրանցվել էր նոր շտամը: Շատ փորձագետների կարծիքով, դրա դեմ արդյունավետ են նույն միջոցները, որոնք արդեն օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Կարծիքներ