Սուարեսը ֆուտբոլի պատմության մեծագույն ռմբարկուներից մեկն է. Աթլետիկոյի նախագահ

Սուարեսը ֆուտբոլի պատմության մեծագույն ռմբարկուներից մեկն է. Աթլետիկոյի նախագահ

«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի մասին։ 

«Ես նրա մասին նոր բան չեմ կարող ասել։ Բոլորը գիտեն, թե ինչ մեծագույն խաղացող է Սուարեսը։ Նա ֆուտբոլի պատմության մեծագույն ռմբարկուներից է։

Նրա տեղափոխությունը թիմին մեծ փորձ է փոխանցել։ Սուարեսը օրինակ է երիտասարդ շատ ֆուտբոլիստների համար, որոնք թիմում են։ Նա մեզ մեծ որակ է հաղորդել»,-Սերեսոյի խոսքն է մեջբերում AS-ը։

Սուարեսը 7 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում է կատարել Լա լիգայի 10 խաղերում այս մրցաշրջանում։ Խաղերի մի մասը նա բաց է թողել կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում