Բարբարա Բրիլսկայան Մյագկովին որակել է որպես հիանալի մարդ եւ դերասան
Դերասան Անդրեյ Մյագկովը հիանալի մարդ եւ դերասան Էր, ՌԻԱ Նովոստիին պատմել Է նկարահանման հրապարակում նրա գործընկերուհին՝ լեհ հայտնի դերասանուհի Բարբարա Բրիլսկայան:
«Ես ուժ չունեմ խոսելու: Լաց եմ լինում: Նա հիանալի դերասան Էր, հիանալի մարդ»,-ասել Է նա:
«Ես նրան շատ Էի սիրում»,-հավելել Է դերասանուհին: Մյագկովը եւ Բրիլսկայան միասին նկարահանվել են «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմում, ինչպես նաեւ այդ կինոնկարի շարունակության մեջ:
Անդրեյ Մյագկովը մեծացել Է Լենինգրադում՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի ընտանիքում:
Կարծիքներ