Վարչական կալանք՝ ռազմական դրությունը խախտելու համար. Պուտինն օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանք գանձել կամ 30 օր ժամկետով վարչական կալանք նշանակել ռազմական դրությունը խախտելու համար։ Համապատասխան փաստաթուղթը հունիսի 24-ին տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Այսպիսով, խախտումը ենթադրում է տուգանք մինչև 1000 ռուբլի կամ վարչական կալանք մինչև 30 օր: Պաշտոնյաների համար տուգանքը կարող է լինել մինչև 2 հազար ռուբլի, երկրորդ պատժի կանոնները չեն փոխվում։
Կարծիքներ