Ջրհեղեղ Հարավաֆրիկյան Հանրապետությունում․ զոհերի թիվը հասել է 400-ի
Հարավաֆրիկյան Հանրապետությունում սաստիկ ջրհեղեղից հետո շարունակվում են ողջ մնացածների որոնումները։ Զոհերի թիվը հասել է մոտ 400-ի, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Տարերքի հետևանքներն անդրադարձել են մոտ 40 հազար մարդու վրա, մասնավորապես՝ 13,6 հազար մարդ մնացել է անօթևան։
Կվազուլու-Նատալ նահանգի ջրհեղեղը հանգեցրել է հոսանքագծերի վնասման, ջրամատակարարման անջատման և Աֆրիկայի ամենածանրաբեռնված նավահանգիստների մեկի՝ Դուրբանի աշխատանքի խաթարման։
Նահանգն աղետի գոտի հայտարարելուց հետո ՀԱՀ իշխանությունները բնության տարերքի հետևանքների վերացման համար հատկացրել են 68,3 մլն դոլար։
Կարծիքներ