Մեքսիկայում զինվորականները բռնել են 2019 -ին մորմոնների ընտանիքի սպանության ենթադրյալ կազմակերպչին

Մեքսիկայում զինվորականները բռնել են 2019 -ին մորմոնների ընտանիքի սպանության ենթադրյալ կազմակերպչին

Մեքսիկացի զինվորականները Չիուաուայում ձերբակալել են Խավյեր Արվիսային, որը ենթադրաբար կազմակերպել էր 2019-ին մորմոնների ընտանիքի սպանությունը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Milenio թերթը՝ հղում անելով շրջանային դատախազության ղեկավար Ռոբերտո Ֆիերոյին։

Նրա խոսքով՝ Յագուար անունով հանցագործը ձերբակալվել է Մադերոյի մունիցիպալիտետում զինվորականների խմբի վրա հարձակումից հետո։ Նրա հետ միասին բռնել են ևս երեք հանցակիցների: Սպասվում է, որ մոտ ապագայում Արվիսը կհանձնվի հանրապետության գլխավոր դատախազության աշխատակազմին: Մորմոնների ընտանիքի սպանությանը մասնակցելուց բացի, նա կասկածվում է մի շարք այլ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Սոնորա նահանգի Բավիսպե համայնքում, որը սահմանակից է Չիուաուային, 2019 թվականի նոյեմբերի 4-ին Լե Բարոն ընտանիքի ինը անդամ, այդ թվում՝ վեց երեխա, սպանվեցին: 2020 թվականի դեկտեմբերին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մասնակցեց իրենց նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Մեքսիկայի իշխանությունները բռնել են սպանդի մոտ 20 կասկածյալի, որոնց մեղադրանք է առաջադրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում