Լիահույս եմ՝ կկարողանանք կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետ

Լիահույս եմ՝ կկարողանանք կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն:

Հայաստանը մեծապես կարևորում է ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակցությունը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք կյանքի կոչել նախորդ հոկտեմբերին Ձեր՝ Հայաստան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մեր երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առավել ընդլայնելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում