Իրանցի միջուկային ֆիզիկոսին սպանած զենքը ղեկավարվել է արբանյակի միջոցով․ AP

Իրանցի միջուկային ֆիզիկոսին սպանած զենքը ղեկավարվել է արբանյակի միջոցով․ AP

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Իսրայելին մեղադրել է «էլեկտրոնային սարքերի» օգտագործմամբ՝ իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի «հեռավար սպանության» մեջ: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը: Al Alam հեռուստաընկերությունը գրել է, որ ավտոմատ հրազենը ղեկավարվել է արբանյակի միջոցով։

«Թեհրանի միջուկային ծրագրի հոր» հուղարկավորության ժամանակ պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ ինքը կշարունակի գիտնականի աշխատանքն «ավելի մեծ արագությամբ և ավելի մեծ ուժով»:

Սպանված Մոհսեն Ֆահրիզադեն գլխավորում էր միջուկային զենքի մշակման այսպես կոչված AMAD ծրագիրը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագիրն ավարտվել է 2003 թվականին: Ամերիկացիները համաձայնել էին այս դիրքորոշման հետ 2007-ին, բայց ոչ Իսրայելը:

Թել Ավիվը պնդում է, որ Թեհրանը շարունակում է միջուկային զենքի մշակման հավակնությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում